Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հիացած պատգամավորների «չհիացնող» խոսակցությունները

Հիացած պատգամավորների «չհիացնող» խոսակցությունները
14.02.2019 | 21:43

Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Նախքան քվեարկության դրվելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթ ունեցավ: Վերջինս, քարը քարին չթողնելով, քննադատեց ու պարսավեց բոլոր նրանց, ովքեր չեն հավատում, թե իրենց կառավարությունը հաջողելու ու տնտեսական հեղափոխություն է իրականացնելու: Կենտրոնանանլով ընդդիմադիր գործընկերների քննադատությունների վրա` Փաշինյանն իրեն բնորոշ «ընդդիմադիր գործչի» կերպարով ԱԺ գլխավոր ամբիոնից հաթաթա տվեց, թե «չհամարձակվեք մեզ համեմատել նախկինների հետ, ու չկասկածեք մեր ազնիվ մղումների վրա»: «Այո,- ասաց Փաշինյանը,- այսօր ես անում եմ իմ երկրորդ քայլն, ու իրականացնելու ենք նաև տնտեսական հեղափոխություն»:


Փաշինյանի` ընդդիմության «պորտը տեղը դնող» ելույթից ու ԱԺ նիստն ավարտվելուց հետո խորհրդարանի միջանցքներում մեծամասնության թևի ներկայացուցիչները միմյանց հետ զրուցում էին, թե ինչպես վարչապետը բոլորին իր տեղը դրեց:
«Վերջն էր ելույթը: Էլ բան չկա ավելացնելու, սաղին իր տեղը ցույց տվեց: Էլ ասելու տեղ, ավելացնելու բան չկա»,- միմյանց հետ զրուցում էին պատգամավորները:
Իհարկե լավ է, որ «Իմ քայլ»-ականները զարմանում ու հիանում են վարչապետի ելույթներով, բայց առավել քան հաճելի ու ցանկալի կլինի, երբ վերջիններս զարմանան ու հիանան սեփական ելույթներով, հիանան կառավարության աշխատանքով, տնտեսական հեղափոխության խոստացված տեմպերով ու կառավարական կաբինետի անտրտունջ ու բեղմնավոր աշխատանքով: Ինչևէ, սպասենք հիացած պատգամավորների հիացական հաջորդ խոսակցություններին:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ