Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառն այսօր անցկացրել է Սևանա լճում, այդ մասին տեղեկացրել է հենց ինքը՝ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկարը՝ Սևանա լճում լողալիս։ «Վարդավառը՝ Սևանա լճում», գրել է նա:
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...