Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.10.2019 | 00:04

Տերն ա­սում է. «Այս ժո­ղո­վուր­դը մոտ է ինձ իր բե­րա­նով, իր շր­թունք­նե­րով է մե­ծա­րում ինձ, բայց սր­տով հե­ռա­ցել ու մե­կու­սա­ցել է ինձ­նից. զուր է ինձ պաշ­տում, մարդ­կանց պատ­վի­րան­ներն ու վար­դա­պե­տու­թ­յուն­ներն է ու­սու­ցա­նում։ Դրա հա­մար ես էլ պի­տի փո­խեմ այդ ժո­ղովր­դին, պի­տի այ­լա­փո­խեմ նրան, պի­տի կորց­նեմ ի­մաս­տուն­նե­րի ի­մաս­տու­թ­յու­նը և ար­հա­մար­հեմ խորհր­դա­կան­նե­րի խոր­հուրդ­նե­րը»։


Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 29.13-14

Դիտվել է՝ 5022

Մեկնաբանություններ