Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արամ Սարգսյան. Մենք ողջ հայությամբ աշխարհին ստիպեցինք մեզ հարգել

Արամ Սարգսյան. Մենք ողջ հայությամբ աշխարհին ստիպեցինք մեզ հարգել
18.10.2020 | 13:40

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր որձ բանակը ստիպեց Էրդողանին ու Ալիևին ընդունել, որ հայերը շատ ուժեղ կռվող են, իսկ հայ ժողովուրդը՝ արագ համախմբվող։
Մենք ողջ հայությամբ աշխարհին ստիպեցինք մեզ հարգել։ Ես հպարտ եմ, որ հայ եմ»։

Դիտվել է՝ 5749

Մեկնաբանություններ