Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բոլշևիկներն ու «պեռաշկի խեղդող» առաջնորդները

Բոլշևիկներն ու «պեռաշկի խեղդող» առաջնորդները
11.01.2024 | 06:58

Հայ եկեղեցու դեմ նման պայքար մեկ էլ առաջին սերնդի հայ բոլշևիկներն էին տանում։ Ու սա հեչ պատահական չի, որովհետև բոլշևիզմը ոչ թե կոմունիզմի իմպլեմենտացի է, այլ տոտալիտար քաղաքական արժեհամակարգ։ Բոլշևիկ կարող է լինել նաև թունդ ազատականը, քաղաքական աղանդավորը, մեծամիտ արվեստագետը, անհայրենիք գործարարը ու այսպես շարունակ։

Բոլշևիզմի յուրահատկություններից է անցյալի տոտալ մերժումը՝ «Ռևոլյուցիա՝ էվոլյուցիայի փոխարեն» կարգախոսով։ Ըստ այս նորահայտ երիտբոլշևիկների՝ մենք ոչ պետություն ենք ունեցել, ոչ բանակ, ոչ եկեղեցի։ Սաղ պետք է քանդենք ու նորը «կառուցենք»։ Իսկ հիմա գտեք տարբերություն սրանց կոչերի ու լենինյան սկզբունքների միջև։

Բոլշևիկների համար, բացի իրենց իդեալներից, չկա ոչ մի սրբություն, դրա համար էլ 20-րդ և 21-րդ դարի հայ բոլշևիկները ուրախանում են, երբ թուրքը իրենց իդեալներից տարբերվող գաղափարներ ունեցող այլ հայերի է գերեվարում կամ սպանում։

Այս բարբարոս բոլշևիկներն էին նաև ժամանակին քանդում մեր հեթանոսական ժառանգությունը։ Սկզբունքը նույնն էր՝ մերժել ու ավիրել այն ամենը, ինչ անցյալ է։

Բոլշևիկները նաև արմատական իդեալիստներ են։ Սրանք բոլոր դարերում միշտ երազում են ունենալ «պեռաշկի խեղդող», փափախ դնող, քյաֆթառ առաջնորդ։

Հետաքրքիր է՝ Վեհափառի անձի հետևից ընկածներն ի՞նչ կանեին, եթե ապրեին Մեդիչիների ժամանակաշրջանի Իտալիայում, երևի «պեռաշկի չխեղդող» Պապին կվառեին, Ֆլորենցիան էլ կբլցնեին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 8353

Մեկնաբանություններ