Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»  վարույթ է հարուցել Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ
10.06.2025 | 10:33

Ամա՜ն

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» (Նիկոլի և իր ոհմակի հրեշապետությունում իբր թե կոռուպցիայի կանխարգելմամբ զբաղվող հանձնաժողով կա), մեր ունեցած միանգամայն հավաստի տեղեկատվության ու համապատասխան փաստաթղթի պատճենի համաձայն, «ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2025 թվականի հունիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին N 08/2025/Վ/Վ որոշումը՝ հիմք ընդունելով դեպքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները»:

Մեջբերումը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» գլխավոր քարտուղար Դավիթ Մկոյանի 05.06.2025թ թիվ 01/2324-2025 պատասխան գրությունից է:

Էլի զանգվածային լրատվության միջոցները… Բա որ այդ զանգվածային լրատվության միջոցները չլինեին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» ի՞նչ էր անելու… Առանց այդ հրապարակումների, զուտ «Ազգային ժողով» կոչվածի հայտնի նիստի տեսաձայնագրությունը բավարար չէ՞ր համարելու Հայաստանի գլխավոր գերագույն օրինախախտի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար…

Սա, իհարկե, այն դեպքն է, երբ եփված հավերը ոչ միայն կծիծաղեն, այլև բարձրաձայն կքրքջան, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ նիկոլական իշխանության մաս հանդիսացող հիշյալ հանձնաժողովն, ի վերջ, ջրելու է Նիկոլի դեմ հարուցած վարույթը, կարճելու է այն և հայտարարելու, թե Նիկոլի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտում թույլ չի տրվել: Եվ եթե նույնիսկ ձևի, հավատ հաստատելու համար վարույթը չկարճի էլ, բավարարվելու է Նիկոլի հանդեպ որևէ նշանալի քայլ չհանդիսացող, անատամ մի որոշմամբ կամ հայտարարությամբ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան


Դիտվել է՝ 15942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ