Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է

Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է
19.11.2025 | 15:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց չեղյալ հայտարարել ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Քանի՞ հոգի է հավատում, որ այդ հանձնաժողովն իրականում անկախ մարմին է, այն ինքնուրույն, ինքնակամ է նման որոշում կայացրել: Հայաստանում ներդրումային միջավայրը խաթարված է, էլ ո՞վ կուզենա Հայաստանում մեծ ներդրում կատարել, եթե մի օր իշխանությունը կարող է վերցնել ներդրողի բիզնեսը։ Հայաստանում նման վեճերը արդար լուծող դատարաններ չկան, թեև կան քիչ թվով արդար դատավորներ։ Դրսից ներդրումներն առանց այդ էլ քիչ են, տնտեսության աճը միայն շինարարության և ծառայությունների հաշվին է։ Շինարարության մեջ անկումն անխուսափելի է, քանի որ Երևանում եկամտահարկի վերադարձն այլևս չի գործում, կառուցվող հսկայական թվով բնակարանների համար վճարունակ պահանջարկ արդեն չկա։ ՔՊ-ական իշխանությունն անընդհատ մեծացնում է Հայաստանի առանց այդ էլ ծանր վարկային բեռը, այն սպասարկելու համար ավելացնում հարկերն ու տուրքերը։ Սա առաջացնելու է բնակչության շատ խավերի, փոքր ու միջին բիզնեսի մեծ դժգոհությունը։ Իշխանությունը նստած է վարկային ասեղի, աճող հարկերի, տուրքերի վրա։ Դա մխացող հրաբուխ է, որը վաղ թե ուշ ժայթքելու է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7267

Մեկնաբանություններ