Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեր մաքսիմումը աշխարհի գործերին մասնակցելու իմիտացիան է և ներքին անարդյունավետ գզվռտոցը

Մեր մաքսիմումը աշխարհի գործերին մասնակցելու իմիտացիան է և ներքին անարդյունավետ գզվռտոցը
19.03.2026 | 16:02

Մենք միայն մանր-մունր հարցերում կարող ենք ազդել իրավիճակի վրա, իսկ հիմնական հարցերի հետ կապված հնարավոր լուծումները կթելադրվեն գլոբալ մրցակցային պայքարի արդյունքների կողմից, ինչպես միշտ։

Դա է ասում մարդկության պատմության փորձը, որտեղ թույլերի ճակատագիրը միշտ որոշվել է ուժեղների բախման արդյունքում։

Թույլերը երբեմն կարող են ունենալ տակտիկական հաջողություններ, բայց ստրատեգիապես ամեն ինչ որոշվում է ավելի բարձր մակարդակով, որից խուսափել, մանավանդ, մեր պայմաններում, երբ մեր հետամնացության և պառակտվածության հետևանքով որևէ ասպարեզում մրցունակ չենք, պարզապես հնարավոր չէ։

Մեր մաքսիմումը աշխարհի գործերին մասնակցելու իմիտացիան է և ներքին անարդյունավետ գզվռտոցը, քանի որ իշխանությունը գրավելուց կամ այն պահելուց բացի այլ նպատակ չունենք և քանի որ պահանջմունքներն են չափից դուրս պարզունակ ու կենսաբանական։

Կատվի վազքը, ինչպես միշտ, մինչև մարագն է, որն էլ լիովին հերիք է առոք-փառոք ու կուշտ կյանք ունենալու համար։

Մեծ նպատակ ունենալու համար, առաջին հերթին, պետք է կարողանալ հասկանալ կյանքի ոչ կենսաբանական կտորի բուն իմաստը, թե չէ, նույն կյանքի կենսաբանական ցիկլը բոլորին է հասանելի՝ մի քիչ ավել կամ պակաս կուշտ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3401

Մեկնաբանություններ