Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ծիրանի սեզոնը դեռ նոր է բացվում

Ծիրանի սեզոնը դեռ նոր է բացվում
30.07.2026 | 13:10

Ուզածս 5000 դրամանոց մանրելն էր: Դե պարզ է, Նոր Հայաստանում դա շատ լուրջ խնդիր է: Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտ էի: 5000 դրամանոցը չէր «մանրվում»: Որոշեցի մտնել Ծիրան սուպերմարկետների ցանցի «Բարեկամություն» կայարանի մոտ գտնվող խանութը: Շատ էժան ապրանք վերցրեցի` ծամոն, և մոտեցա դրամարկղին: Պարզվեց` ապրանքի գնապիտակի գինը չէր համապատասխանում ինձանից դրամարկղում պահանջվող գումարին: Վերցրեցի մեկ այլ ծամոն: Գինն էլի չէր համապատասխանում: Եվս մեկ ծամոն: Էլի` անհամապատասխանություն: Կրկին վերցրեցի` նորից համապատասխան չէր: Ազարտի մեջ ընկա: Սկսեցի տարբեր ապրանքներ վերցնել: Վերջը գտա այն ապրանքը, որի գնապիտակի ու փաստացի պահանջված գինը համապատասխան էին: Ստիպված գնեցի այդ ապրանքը, քանզի այդպիսի բան է ազարտը` կպել ես, խաղա:

Դրամարկղում աշխատող երիտասարդը փորձեց բացատրություն գտնել: Չգտավ: Եկավ մենեջերը: Շատ խիստ էր: Ասաց, որ «Ծիրան»-ում գումար մանրել չի թույլատրվում: Իսկ արդյո՞ք «Ծիրան»-ում թույլատրվում է փաստացի խաբել հաճախորդներին և առանց անվանաքարտերի (բեյջերի) աշխատել: Այս հարցերին շատ խիստ մենեջերը չպատասխանեց: Վերջինս միայն ենթադրական արգելքներից էր խոսում: Վստահաբար` «Ծիրան»-ի մենեջերը իր պարտականությունների մասին չգիտեր: Մեծ հաշվով, դա զարմանալի չէ: ՀՀ քաղաքացին ո՞վ է, որ «Ծիրան»-ի մենեջերին հարց տա կամ նկատողություն անի: Սրանք սովոր են պայմանական «Роспотребнадзор»-ի և «Россельхознадзор»-ի չոր, կոպիտ և գժական հսկողությանը:

Մի խոսքով, «ծիրանի սեզոնը» Նոր Հայաստանում դեռ նոր է բացվում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4981

Մեկնաբանություններ