«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Գոյաբանական պայքարում պարզունակությունը երբեմն հավասար է նույնիսկ ինքնասպանության

Գոյաբանական պայքարում պարզունակությունը երբեմն հավասար է նույնիսկ ինքնասպանության
28.10.2026 | 18:06


Ինտելեկտի ամենամեծ կարողություններից մեկը կարդացածի տողատակերը տեսնելը, հասկանալը, գնահատելն ու յուրովի մեկնաբանելն է։
Լավագույն տեքստերի ու գրվածքների հիմնական տարբերությունը մակերեսայիններից այն է, որ նրանց հիմնական բովանդակությունը, այսբերգի նման, խորքում է, իսկ դրանց մակերեսից վեր կտորի իմաստն էլ հասկացողներին կողմնորոշելն է դեպի խնդրո առակա պրոբլեմների խորխորատները։
Գոյաբանական պայքարում պարզունակությունը երբեմն հավասար է նույնիսկ ինքնասպանության։
Եթե համակարգը ուղղորդված չեղավ դեպի կրթությունն ու գիտությունը, այն մրցակցային գոյապայքարում դատապարտված է պարտության և, վատագույն դեպքում էլ, պարզապես ասպարեզը լքելուն։

Պավել Բարսեղյան
Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ