Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Արսեն Գևորգյանի մահը իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության ու քինախնդրության հետևանք է

Արսեն Գևորգյանի մահը իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության ու քինախնդրության հետևանք է
10.11.2026 | 14:25
Այսօր առավոտյան անազատության մեջ հանկարծամահ է եղել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու, մեր պայքարի ընկեր Արսեն Գևորգյանը։ Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Արսենի մահը ողբերգություն է, որը մենք համարում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության ու քինախնդրության հետևանք։
Սա հերթական ծանր հիշեցումն է, թե ինչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ քաղաքական հաշվեհարդարը։
Պահանջում ենք Արսենի մահվան բոլոր հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորապես ցավակցում է Արսենի ընտանիքին, հարազատներին, կուսակցական ու պայքարի ընկերներին։
Լույս իջնի Արսենի հոգուն։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 3851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ