Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ասում են

Ասում են
06.02.2023 | 09:12

Հայ հասարակության մեջ դիսկուրս կա արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հնարավորության առնչությամբ, որն առաջ են մղում իշխանությունները և իշխանամետ սուբյեկտները։

Հայաստանի իշխանությունները հստակ, հետևողական դիրքորոշում կամ կայացրած որոշում չունեն։ Կարծես թե նրանք, իրավիճակից ելնելով, կամ վազում են Մոսկվա՝ թուղթ ստորագրում, կամ գնում են Արևմուտք ու որոշակի խոստումներ տալիս։
Իսկ կա՞ն արդյոք այլընտրանքային ուժեր, որոնք պատրաստ են անել այնքան, որքան Ռուսաստանը, կամ ավելին, քան Ռուսաստանը։ Ես չեմ լսել և չեմ տեսել երաշխիք որևէ երկրի կողմից, որը պատրաստ է մեզ ռազմական դաշինքի մեջ վերցնել, փոխարինել Ռուսաստանին և այդ կոալիցիան ուղղել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ։


Արման Գրիգորյան
Քաղաքագետ

Դիտվել է՝ 109364

Մեկնաբանություններ