ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Էս ի՜նչ դախ դար ա

Էս ի՜նչ դախ դար ա
01.12.2025 | 17:44

Դա՜խ-դախ՝ աջ ու ձախ։ Ինչի՞ ա ամեն ինչն էսքան դախ։ Համեմ ես առնում՝ դախ, ասես գլադիատորի հողամասից քաղած լինի, տերևներն էլ՝ 50 միկրոնանոց ցելոֆանի նման: Մաղադանոսը կարծես ցախավել լինի, ռեհանը հանգիստ կարելի ա սակուրաների տեղը տնկել մայթերին իսկ սամիթը՝ կապել ձողին ու հատակը սրբել։ Խանութում ժպտում են քեզ՝ դախ ժպիտ, ավելի լավ ա՝ մեղմորեն կոպտեն, միս ես եփում, էնքան դախ ա, որ կուլ չի գնում, կես ժամ ծամում ես ու թքում: Հավը գետաձիու պատրուս ա, գազարը կարծես փայտամշակման արտադրամասից են հանել: Ավտոբուսում տոմս ես առնում, էն սարքը նենց մի դախ ղժժոց ա կապում ուղիղ երեսիդ, որ վեր ես թռնում... Էս ի՜նչ դախ դար ա։

Հայտնի ֆիլմի հերոսը կասեր՝ դախ դար, դախ բարքեր, չկա առաջվա ռոմանտիզմը...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8360

Մեկնաբանություններ