Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Առնվազն գիտակցության հետ պետք է խնդիրներ ունենալ, այսպիսի ուժին սատարելու համար

Առնվազն գիտակցության հետ պետք է խնդիրներ ունենալ, այսպիսի ուժին սատարելու համար
15.05.2026 | 13:00

Զգացե՞լ եք, ամենալկտի, ամենասանձարձակ, փողոցային, ամենանսեմ և ամենաապաքաղաքական բառապաշարն ու մտածողությունը քպ-ականներինն է։

Այս ընթացքում դիտարկել եմ բոլոր ուժերին` ո՛չ մեկի մոտ հայհոյանքն ու անձնական շանտաժը քարոզարշավի նորմավորված բաղադրիչ չի եղել։

Անգամ ինձ համար անընդունելի թեզեր գեներացնող ուժերը, անգամ հայտնի հայհոյախոսի ուժը չի կիրառում։

ՈՒ առնվազն գիտակցության, մտածողության հետ պետք է խնդիրներ ունենալ, այսպիսի ուժին/ուժերին սատարելու համար։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3575

Մեկնաբանություններ