Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Եթե չես կարող սիրել, գոնե մի ատիր

Եթե չես կարող սիրել, գոնե մի ատիր
25.08.2026 | 13:18

Այս աշխարհում մարդը ոչինչ չի հայտնաբերել, ամբողջը վերցրած է մայր բնությունից։
Այսօր, որպես ֆիզիկոս, կխոսեմ միայն Նյուտոնի երրորդ օրենքի մասին, որը փաստում է` Ազդեցությունը առաջացնում է հակազդեցություն։
Հակազդեցությունը հավասար է ազդեցությանը։
Հասարակության մեջ էլ միջանձնային հարաբերությունները գործում են նույն կանոնով․ մեր հոգում հայելային արտացոլվում է դիմացինի պահվածքը, լավին՝ լավ, վատին վատ տրամադրվելով։
Տարիներ շարունակ կոչ եմ անում, օրինակ ծառայում, որ ճիշտը սիրելն է, բայց այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սերը դարձել է դեֆիցիտ երևույթ, դրանով են պայմանավորված ամենօրյա դժբախտ դեպքերը և Հայաստանում հայի նոսրացումը։
Հավատացնում եմ այնքան էլ դժվար չէ, եթե չես կարող սիրել, գոնե մի՛ ատիր։
Առողջ եղեք։

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.
Համոզված եմ՝ շատերը նոր իմացան, որ ֆիզիկոս եմ, որովհետև ալարում են մտնեն ու կարդան պրոֆիլս։
Դիտվել է՝ 5324

Մեկնաբանություններ