Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները

Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները
22.10.2026 | 13:15


Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։

Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։

Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները։ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր յոթ պահանջները, և միայն դրանից հետո կհամաձայնվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։

Աղբյուրների հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն պատրաստվում են Իրանին նոր հարվածներ հասցնել։ Սաուդյան Al-Hadath ՀԸ տվյալներով՝ Մունիրի կողմից Թեհրանում անցկացրած բանակցությունները վերաբերել են նաև Եմենի հուսիներին և նրանց ստեղծված իրավիճակին։

Փոխզիջման հասնելու Պակիստանի հերթական փորձը դեռևս հրապարակայնորեն հաստատված արդյունքներ չի տվել։ Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը։

Հարկ է նշել, որ ըստ Reuters գործակալության, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մերձավորարևելյան դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանել իրենց աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։

Ի դեպ, հուսիների հարձակումների հնարավոր ինտենսիվացման հետ կապված, Agence France-Presse (AFP)-ի տեղեկություններով Վաշինգտոնն արդեն հրահանգել է տարհանել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին։

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 7941

Մեկնաբանություններ