Երևանում բացվել է փորձնական առաջին հեծանվուղին, որը սկիզբ է առնում Օղակաձև զբոսայգու «Առագաստ» սրճարանին հարող հատվածից և շարունակվում է մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարակից տարածք:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի սիմֆոնիկ համերգ` նվիրված մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հիշատակին:
Էրեբունի-Երևան տոնակատարությունների առթիվ հոկտեմբերի 14-ին` 08.30-ից փոքր կենտրոնում երթևեկությունը կդադարեցվի, իսկ մետրոպոլիտենը կգործի մինչև 01.00 հոկտեմբերի 15-ը: Օրվա ընթացքում անցկացվելու են հետևյալ միջոցառումները.
Հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում կանցկացվի «Գինու փառատոն» ավանդական տոնախմբությունը:
Ըստ «Արենի փառատոն» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանի, այս անգամ առանձնահատուկ ուշադրություն կենտրոնում են լինելու տնային պայմաններում պատրաստված գինիները:
Երևանում մեկնարկել է Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր առավոտյան` ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքում:
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան):
Սեպտեմբերի 21-ին կազմակերպվում է հատուկ նշանակության արշավ դեպի Արագածի հարավային և հյուսիսային գագաթներ, որի շրջանակներում կնկարահանվի «Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի» թեմայով երաժշտական տեսահոլովակ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։
Ուշագրավ է, որ խոսքը գազի սեփական պաշարներ ունեցող և եվրոպական շուկայում իր դիրքերն ամրապնդող երկրի մասին է։ Հիշեցնեմ, որ 2027-ից Բաքուն պարտավորվել է կրկնապատկել դեպի Եվրոպա գազի արտահանումը` հասցնելով տարեկան 20 մլրդ խմ-ի...