Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է Սիսիանում

ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է Սիսիանում
28.11.2013 | 21:48

Մինսկում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների երիտասարդության հարցերով Խորհրդի նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել է խորհրդի անդամ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

Այլ հարցերի շարքում նիստի օրակարգում ընգրկված էր Խորհրդի նախագահի ընտրության հարցը, որի արդյունքում Խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Վ. Յակժիկը, համանախագահ՝ Ա. Քարամյանը: Խորհրդի մեկ այլ որոշմամբ հաստատվել է, որ Խորհրդի առաջիկա նիստը գումարվելու է 2014թ. ապրիլի 25-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում:

Այն կարևորվում է Հայաստանի Հանրապետությունում տարվող պետական երիտասարդական քաղաքականության մասին տեղեկատվության հանրայնացմամբ` ԱՊՀ մասնակից երկրների շրջանում, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների երիտասարդության հարցերի խորհրդում ակտիվ դերակատարություն ստանձնելու հանգամանքով:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ