Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գիշերը Մայդանում խաղաղ է անցել

Գիշերը Մայդանում խաղաղ է անցել
21.02.2014 | 12:16

Կիևի Մայդանում գիշերը հանգիստ է եղել` առանց կրակոցի, առանց նռնակների պայթյունի: Բարիկադների մոտ ուժայիններ չկան: Ցուցարարները գիշերվա ընթացքում ամրացրել են իրենց դիրքերը: Առավոտվա ժամը 8-ի դրությամբ Մայդանում մոտ 2 հազար մարդ կար: Ընդդիմության առաջնորդները մարդկանց հորդորում են բարիկադներից այն կողմ չանցնել: Ամբողջ գիշեր երկրի նախագահի նստավայրում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բանակցություններ են ընթացել: Երեկ երեկոյան Գերագույն ռադան որոշում է ընդունել` դատապարտելով բռնությունը: Համաձայն որոշման, ուժայիններին արգելվել է զենք կիրառել, շրջափակել ճանապարհները: Խորհրդարանի որոշմամբ ՆԳՆ զորքերն ու ոստիկանությունը պետք է վերադառնան իրենց կառույցներ:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ