Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՈՒկրաինայի Ռադան պահանջում է պատժել մեղավորներին

ՈՒկրաինայի Ռադան պահանջում է պատժել մեղավորներին
26.02.2014 | 12:09

ՈՒկրաինայի խորհրդարանը Հաագայի միջազգային քրեական դատարանից պահանջում է պատասխանատվության կանչել ՈՒկրաինայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վիկտոր Յանուկովիչին, 2013 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2014 թ. փետրվարի 22-ը բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Խորհրդարանի հայտարարության մեջ նշվում է, որ անցած երեք ամիսներին պետական բարձրաստիճան պաշտոնյաների հրամանով Կիևում և ՈՒկրաինայի մյուս քաղաքներում իրավապահ մարմինները ցուցարարների նկատմամբ կիրառել են ֆիզիկական ճնշումներ, հատուկ միջոցներ և զենք: Այդ գործողությունները հանգեցրել են ՈՒկրաինայի և այլ պետությունների՝ 100-ից ավելի քաղաքացիների զոհվելուն, վիրավորվել է 2000-ից ավելի մարդ, 500-ից ավելի քաղաքացիներ գտնվում են ծանր դրության մեջ: Հայտարարության մեջ նշված է, որ խաղաղ քաղաքացիների դեմ կիրառվել են կտտանքներ, նրանց ուղղությամբ արձակել են 10 աստիճանից ցածր ջերմաստիճանային պայմանների ջրաշիթեր: Բացի Յանուկովիչից, փաստաթղթերում ձևակերպված են նաև ՈՒկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի և ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոյի անունները, որոնց ուկրաինական խորհրդարանը պահանջում է ենթարկել քրեական պատասխանատվության:

Հաագայի քրեական դատարանին ուղղված հայտարարությանը միացել է 324 ժողովրդական պատգամավոր:
Ավելի վաղ «Ազատություն» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը հաղորդել էր, որ ՈՒկրաինան արդեն պատրաստել է բոլոր փաստաթղթերը Հռոմի կանոնադրության վավերացման համար:
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանում էլ համաժողովրդական շարժման մասնակիցները նախաձեռնել էին ստորագրահավաք՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Ռոբերտ Քոչարյանի՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վկայող ստվարածավալ գործը, որը ներառում էր նրա պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գործած հանցագործությունների պատմությունը, ուղարկվեց Հաագայի դատարան: Մինչ օրս, սակայն, այդ գործից չկա որևէ տեղեկություն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ