Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Տնտեսական նիկոլիզմ

Տնտեսական նիկոլիզմ
02.04.2025 | 20:33

Գյումրիի ընտրություններում ընդդիմության հաղթանակը առաջ է բերել մի իրողություն։ Դա նոր ադմինիստրացիայի ռեսուրսների հարցն է։

Որո՞նք են դրանք:

1. Արտաքին ներդրողներ, որոնց մասին կարծես ոչ ոք չի հիշում, քանի որ նրանք սպասում են Թուրքիա Հայաստան սահմանի բացմանը։ Սահմանի բացումն էլ թուրքական ադրբեջանական նկատառումներով առնվազն չի բացվելու մինչև 2028 թվականը։

2. Ներքին ներդրողներ, որոնց շարքում կարելի է առանձնացնել երկու խումբ`

2.1. ներքին ներքաղաքային, որոնք հիմնականում տեղավորվելու են տեղական սուբվենցիոն ծրագրերի մեջ և իրենցից ներկայացնելու են քաղաքապետի մերձավորների հետ փոխկապակցված ասֆալտ, բորդյուրային մանր տնտեսվարողներ:

2.2. Ներքին համապետական, որոնց ուժը համապետական բյուջեից քաղաքին տրվող դոտացիան է, որն էլ բավականին տխուր, ոչ ռացիոնալ հարկաբյուջետային պլանավորման արդյունքում քաղաքը զրկել է ֆինանսներից։ Հարցն այն է, որ Գյումրին տնօրինում է քաղաքում հավաքագրվող հարկային մուտքերի չնչին մասը և համապետական միջոցառումների պատրվակով ռեսուրսների մեծագույն ծավալը գնում է համապետական բյուջե, որտեղ էլ փառավոր կերպով մսխվում է արտաքին պարտքի տոկոսների, ուժային կառույցների աշխատավարձի, պարտվողական դիվանագիտության սպասարկման վրա։ ՀՀ ոչ մի ԱԳ նախարարի ուղևորությունների վրա երբեք նման ռեսուրսներ չեն փոշիացվել զրո արդյունքներով։

Ակնհայտ է, որ նոր քաղաքային ադմինիստրացիան չի կարողանալու շեշտակի փոփոխություն բերել Գյումրի, քանզի դրա համար անհրաժեշտ է ունենալ քպ վերնախավի կողմից ֆինանսների տրամադրում, որն այս պահին անիրական է:

Հարցը բավականին պարզ է ։

ՈՒնենք հակոտնյա տեղական և համապետական քաղաքական ուժեր, որոնցից մեկը ամեն կերպ կասեցնելու է երկրի երկրորդ քաղաքի զարգացումը։ Այ հիմնական հարցը սա է, ոչ թէ անձերի խռովկան չկողմնորոշվելը։

Իսկ ի՞նչ պետք է արվի Գյումրին նոր ինովացիոն հոսք բերելու համար:

Քայլերից առաջինը և ոչ միակը, դա Գյումրու բիզնես համաժողովի ներկայացումն է։

Մնացյալի մասին չենք մանրամասնում, որպեսզի գրագող անգրագետները մեզանից առաջ չընկնեն։

Շուտով «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունը հանդես կգա Գյումրիի վերածննդի իր տեսլականով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5631

Մեկնաբանություններ