ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են
11.07.2025 | 11:41


Անկախ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ իմ ունեցած բնական եւ անբնական, հիմնավոր եւ անհիմն, հատվածական եւ ընթացիկ տարաձայնություններից, իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում պայքարի եւ կյանքի, կալանքի եւ ազատության, որպես կանոն՝ նեղ օրերին զինակից, լայն օրերին՝ իմ ընդդիմախոս ընկերներին եւ գործընկերներին։

Երազում եմ այն օրվա մասին, որ կրկին շռայլություն ունենանք վիճելու պահպանողականության եւ սոցիալիզմի մասին՝ մշտապես հավատարիմ մնալով ազգային նկարագրին։

Իսկ նկարը գուցե նորից ոմանց մոտ տարակուսանք առաջացնի։

Այն կրկին տեղադրում եմ ոչ միայն հիմա էլ ՀՅԴ-ի հանդեպ անթաքույց բռնաճնշումների առիթով։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ հեռավոր անցյալում լուսահոգի Եփրեմ պապս բակի թթենիները էտելիս դաշնակցական երգեր էր երգում:

Ոչ միայն այն պատճառով, որ Հանրապետականից հետո ամենաշատ ընկերներ Դաշնակցությունում ունեմ։

Ոչ միայն այն հիշողությամբ, որ սույն գլխարկը ինձ նվիրել է ՀՀԿ գրասենյակ արտերկրից ժամանած մի դաշնակցական կարգին տղա։

Ոչ միայն հայտնի ճշմարտությամբ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն բացառիկ ինստիտուցիոնալ ազգային ուժեր են։

Ոչ միայն այն վստահությամբ, որ կուսակցությունս ու ես այդ աստիճան լայնախոհ եւ կայացած ենք, որ վաղուց նեղ կուսակցական քարոզից անդին ենք։

Տեղադրում եմ, որովհետեւ ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։

Որովհետեւ մեզ միավորող ցավը ավելին է, քան մեզ բաժանող տարիները, ամբիցիաները եւ մուննաթը։

Որովհետեւ մեր ժողովրդի շահը մեկն է, եւ մենք միասին անելիք ունենք, պարտք ունենք, առաքելություն ունենք, Հայրենիք ունենք։

Պահանջատերի արմատներով՝ հայրենատեր ձեր բախտակից։

Արմեն Աշոտյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ

(որոշ պաշտոնյաների ուղեղը)