ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ապրել վերադարձողի վճռականությամբ, ոչ թե՝ խաղաղության պատրանքով

Ապրել վերադարձողի վճռականությամբ, ոչ թե՝ խաղաղության պատրանքով
19.09.2026 | 11:41

Օջախի մասին

Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրը, Արցախում նորից պատերազմ էր:

35 տարվա ընթացքում՝ չորրորդ պատերազմը:

Չդիմացանք…

Չդիմացանք, որովհետև ոսոխը հզոր էր՝ իր դաշնակիցներով, իսկ մենք՝ թույլ, քանի որ մենակ էինք, անթիկունք:

Որքան էլ օջախը սուրբ էր ու քաղցր, միայնակ պահելն այլևս անհնար եղավ:

Հետո գտնվեցին նաև նրանք, ովքեր մեզ մեղադրեցին չմեռնելու մեջ…

Բայց ՄԵՆՔ ընտրեցինք ապրել։

Ապրել՝ վերադարձողի վճռականությամբ, ոչ թե խաղաղության պատրանքով։

Հեռանալուց առաջ մի վերջին անգամ նայեցինք իրար։

Օջախը՝ մեզ, մենք՝ օջախին։

Երկուսս էլ անթաքույց տխուր էինք։

Դա բաժանման տխրություն էր։

Մեկը մնում էր, իսկ մյուսը՝ հեռանում…

Ամենաիմաստունը մեր օջախներն են։

Նրանք գիտեն, թե ինչու չմեռանք։

Չմեռանք, որ մի օր նորից իրար գտնենք:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 3361

Մեկնաբանություններ