Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Երբ ծիծաղը վերադառնում է տուն

Երբ ծիծաղը վերադառնում է տուն
14.12.2025 | 12:30

Կան մարդիկ, որոնց անունները չեն պատկանում միայն կենսագրություններին։

Նրանք պատկանում են հիշողությանը։

Պատկանում են մարդկությանը։

Այդպիսի մարդ էր Չարլի Չապլինը։

Նա մեզ սովորեցրեց ծիծաղել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհում դժվար էր գտնել ծիծաղի պատճառ։

Նա իր աչքերի փայլով, քայլի խաղով, հոգու անզեն ճակատամարտով տեսավ աշխարհի ցավը և ընտրեց նրան պատասխանել՝ կարոտի ժպիտով։

Բայց հենց այդ ազատությունը, այդ մարդամոտ ճշմարտությունն էլ դարձավ նրա ամենամեծ «մեղքը»։

Չապլինը երբեք չհարմարվեց կեղծ հայրենասիրությանը, չլռեց անարդարության առաջ, չդարձավ հարմար։

Վախի ու կասկածի տարիներին նրան սկսեցին դատել ոչ թե իր արածի, այլ իր մտածածի համար։

Երբ նա Եվրոպա մեկնեց նոր ֆիլմի նկարահանման, այն երկիրը, որը նա կերտել էր իր ձեռքերի ու երևակայության ուժով, լուռ փակեց վերադարձի դռները նրա առաջ։

Չապլինը չվտարվեց բարձրաձայն։

Նա պարզապես չընդունվեց։

Տարիներ շարունակ նա սուսուփուս ապրեց օտար ափերին՝ շարունակելով ստեղծել, բայց հեռու այն բեմից, որտեղ թողել էր սեփական հոգին։

Արվեստը, սակայն, ժամանակի նման մի օրենք ունի․

ճշմարիտ լույսը վերջիվերջո գտնում է իր արդարությունը։

1972 թվականի այդ գիշերը Հոլիվուդը բացեց աչքերը՝ ուշացած, բայց անկեղծ։

Երբ Չապլինը բարձրացավ բեմ՝ բոլորի առաջ, ոչ ոք ոչինչ չասաց։

Նա էլ չասաց։

Եվ հանկարծ աշխարհը հասկացավ, որ երբեմն լռությունն է ամենամեծ խոսքը։

Տասներկու րոպե անընդհատ ծափահարություն։

Տասներկու րոպե՝ սեր, ափսոսանք, հաշտեցում։

Այդ պահին նրանք ոչ թե պարզապես մեծին էին դիմավորում։

Նրանք ընդունում էին իրենց մեղքը։

Ներում էին խնդրում։

Իսկ նա՝ դեռ նույն Չապլինը, այդ ամենին պատասխանեց իր լայն, մարդկային ժպիտով։

Որովհետև թախիծը նա միշտ դարձրել էր արվեստ։

Եվ արվեստը՝ մարդկային։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ