Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Քաղաքը մաքրվում է

Քաղաքը մաքրվում է
09.01.2013 | 14:12

Առատ ձյան ստեղծած անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունները հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսել և շարունակում են փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առավոտյան տվյալներով` օգտագործվել է ավելի քան 300 տոննա աղ և 700 խմ ավազ։
Այս պահին, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաև հարակից և բակային տարածքների ու շքամուտքերի մաքրման աշխատանքներ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ