ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Բաժանիր ամեն ինչ

Բաժանիր ամեն ինչ
23.02.2026 | 21:59
Փետրվարի 24
Հոգու գործը լռությամբ է կատարվում: Սերը արդեն իսկ ուրիշներին մոտեցնում է ձեզ: Ձեզ մոտ եկած բոլոր մարդկանց ընդունեք իբրև Իմ կողմից ուղարկված և արժանացրեք նրանց արքայական ընդունելության: Անակնկալի կգաք, եթե հասու լինեք այն բաներին, որ ծրագրել եմ ձեզ համար:
Անկեղծ սիրով ու ջերմությամբ ընդունեք ձեզ եկողներին: Կարող է այնպես լինել, որ դուք չիմանաք, թե ինչ գործ է կատարվում: Այսօր շատերը կարող են ձեր կարիքը բոլորովին չզգալ, բայց շատ հավանական է, որ վաղը արդեն այդ պահանջը ունենան: Երբեմն, Ես կարող եմ նաև անծանոթ այցելուներ ձեզ մոտ ուղարկել: Այնպես արեք, որ նրանք ձեզ կրկին այցելելու ցանկություն ունենան: Եկվորներից ոչ ոք թող չզգա, որ իր գալը չեք ուզում:
ՈՒրախությամբ բաժանեք ամենքին ձեր սերը, զվարթությունը, երջանկությունը, ժամանակը, կերակուրը: Իբրև այս ամենի արդյունք` հրաշալի իրողություններ կբացվեն ձեր առջև: Հիմա ձեզ համար ամեն բան չբացված բողբոջի ձևի մեջ է. բայց երբ ծաղիկը բացվի, նրա գեղեցկության փառքը ձեր պատկերացրածից շատ ավելի վեր կլինի: Սեր, ուրախություն ու խաղաղություն և հանգստություն կունենաք առատ ու հորդուն չափով. միայն թե վստահություն ու զորավոր հավատք ունեցեք: Սեր տվեք ուրիշին, տվեք ինչ կարող եք: Տվեք ուրախ սրտով ու բաց ձեռքով: Գործածեք ամեն ինչ ուրիշների օգուտի համար և փոխարենը կստանաք ազնիվ բարիքներ ու օրհնություններ:
Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ