ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Կյանքը սիրո մի վեպ է

Կյանքը սիրո մի վեպ է
18.04.2026 | 21:59
Ապրիլի 19

Դուք ահա, իմ կարիքը ունեք` Ես ունեմ ձեր կարիքը:
Իմ ավերված աշխարհը ձեր կարիքը ունի: Շատ հոգնած ու խռոված սրտեր ձեր կարիքն ունեն: Շատ տխուր ու տանջահար սրտեր ձեր շնորհիվ պիտի զվարթանան ու Ինձ մոտենան ձեր միջոցով:
Առողջություն, խաղաղություն, ուրախություն, համբերություն, տոկունություն. այս բոլորը ձեր սեփականությունը կդառնան, երբ սերտ հարաբերություն հաստատեք Ինձ հետ:
Ձեր առջև ձգվող ճանապարհը իրապես փառավոր մի ճանապարհ է, այդ ընթացքում դուք զարմանալի գյուտեր կանեք. կունենաք քաղցր մտերմություններ, սքանչելի` գրեթե անըմբռնելի նոր հայտնություններ կանեք:
Իրոք որ քրիստոնեական կյանքը, Ինձ հետ ապրած կյանքը, սիրո մի վեպ է:
Ամեն ինչ Ինձ թողեք: Միայն Ինձ մոտ կգտնեք գոհացումը ձեր կարիքների:
Ես սիրահարն եմ մարդկային հոգու:
Հոգու բարեկամը, հոգու հայրը, մայրը, եղբայրը:
Փորձեք Ինձ:
Իմացեք` ինչքան էլ շատ պահանջեք Ինձնից, դարձյալ չափից շատ չեք ուզի, ոչ էլ կշահագործեք Իմ սերն ու երկայնամտությունը:
Պահանջեք, պահանջեք, երիցս կրկնում եմ` պահանջեք բժշկություն, զվարթություն, ելք, սպեղանի, առհասարակ ինչ որ կամենաք:
Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ

h2">Ծաղրանկարչի կսմիթ Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև
Մի բռա­չափ հող ու մի օ­դանց­քա­չափ արև