ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տարբերությունը

Տարբերությունը
21.05.2026 | 12:28

Ինչո՞վ է Հին Հունաստանը տարբերվում Նոր Հայաստանից:

Հին Հունաստանում սկզբից ընտրություններ էին անցկացնում, հետո ստանում էին իշխանությունը։

Նոր Հայաստանում սկզբից ստանում են իշխանությունը, հետո անցկացնում ընտրություններ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7923

Մեկնաբանություններ