Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Հուսով ենք՝ դիմադրության ուժերը ճիշտ որոշում կկայացնեն

Հուսով ենք՝ դիմադրության ուժերը ճիշտ որոշում կկայացնեն
08.06.2026 | 14:33

Սիրելի հակադավաճանական նորմալ մարդիկ, որ հիմա տխրել եք:

Թարգեք դեպրեսիան, ինչ արդյունք էլ լիներ, մենք մեզ պարտված չէինք համարելու:

Իսկ հիմա արդյունք չկա, որովհետև ընտրությունները կեղծված են,

Կեղծվեցին ոչ միայն քվեարկությունից առաջ զանգվածային ահաբեկումներով ու ձերբակալություններով, այլև քվեարկության օրը ու քվեարկությունից անմիջապես հետո, երբ դավաճանը հայտարարեց իր հաղթանակի մասին, ու սկսեցին արդյունքները փոխվել:

Մոռացեք տխրությունը, և հուսով ենք՝ դիմադրության ուժերը ճիշտ որոշում կկայացնեն:

Իսկ թե պետք լինի, բոլորովս քաղաքականություն կմտնենք, որ մենք մեզ վրա վերցնենք ճիշտ որոշում կայացնելու պատասխանտվությունը:

Հովհաննես Իշխանյան

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ