Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Չտես մարդուց ագահ մարդ չկա

Չտես մարդուց ագահ մարդ չկա
19.09.2026 | 13:13
Ասում է՝ որպեսզի աղետից խուսափեն, պետք է բարձրացվի իր ու մյուս պաշտոնյաների աշխատավարձը (ըստ կրքոտ հռետորի՝ աղետ է, երբ հարցնում են, թե որտեղի՞ց է պաշտոնյայի կոստյումը կամ ժամացույցը):
Վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 500 հազար դրամից կդառնա 2 միլիոն 662 հազար դրամ։
Նախագահի աշխատավարձը 1 միլիոն 664 հազար դրամ էր, հիմա կդառնա 2 միլիոն 662 հազար դրամ։
Փոխվարչապետների աշխատավարձը 1 միլիոն 289 հազար դրամ էր, կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը 998 հազար դրամ էր, կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։
Մարզպետների աշխատավարձը 832 հազար դրամից
նախատեսվում է հասցնել 1 միլիոն 497 հազար դրամի։
Նախարարի տեղակալների աշխատավարձը 707 հազարից կդառնա 1 միլիոն 414 հազար դրամ։
ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 497 հազար դրամից կդառնա 2 միլիոն 496 հազար դրամ։
ԱԺ նախագահի տեղակալների աշխատավարձը 1 միլիոն 164 հազարից կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։
Աժ պատգամավորների աշխատավարձը 832 հազար դրամից կդառնա 1 միլիոն 497 հազար դրամ (էն գրատախտակին գնացող տիկնոջը և նրա նման շատերինը նույնպես):
Դատական իշխանության և ինքնավար մարմինների աշխատավարձերը նույնպես կբարձրանան:
Ոչ թե ավելացրել են օրինակ՝ 50 հազար դրամով կամ ասենք՝ 100 հազար դրամով, այլ համարյա կրկնակի։
Արցախը հանձնած, ինքնիշխան տարածքներում թշնամու զորքը նստած, պետական պարտքը կրկնապատկած, 120-150 հազար մարդ տնավեր-բնավեր արած, Եռաբլուրում մեր թանկերը պառկած, գերիները Բաքվի բանտում, 21,7% աղքատության պայմաններում՝ մարդը մտածում է, որ չասեն, թե որտեղից է պաշտոնյայի կոստյումը կամ ժամացույցը։
Մեկը իրեն հարցնի՝ բա դու ինչի՞ վրա ես ծախսելու ամսական 2 միլիոն 662 հազար դրամը կամ ամսական մոտ 7400 դոլարը, երբ արդեն այդքան թանկ ես նստում մեր պետության վրա, արդեն 9-րդ տարին է՝ ոչ տան վարձ ես տալիս, ոչ գույքահարկ, ոչ կոմունալներ ես վճարում, ոչ ավտոմեքենա, ոչ բենզին, ոչ ԱՊՊԱ, ոչ տեխսպասարկում, օրը 1,7 միլիոն դրամ էլ ամառանոցներում ապրող 3-4 ընտանիքի պահպանման ծախս։
Ինչ է՝ ամեն ամիս կոստյում ու ժամացույց ե՞ս առնելու, մի հատ բաց արա նայիր, թե 2018-ին հարթակից ինչեր էիր խոստանում հպարտներին, բա մի հատ գոնե ակնարկեիր ձեր ախորժակների մասին ու կտեսնեիր՝ քանի՞ մարդ կմնա հրապարակում։
Մարդը շերեփն առել, իր համախոհներով մտել ու տեղը-տեղին վայելում է մեր բոլորի բյուջեն, համաձայն չե՞ք՝ հեղափոխություն արեք։
Ճիշտ են ասում՝ չտես մարդուց ագահ մարդ չկա։
Ինչ վերաբերում է մեզ՝ մեզ դեռ քիչ է:

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 205

Մեկնաբանություններ