Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Քաղաքացիների ընդունելություն նախարարը չի անում

Քաղաքացիների ընդունելություն նախարարը չի անում
13.09.2012 | 17:09

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը որդեգրել է «արտակարգ» աշխատելաոճ։ Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` մոտ մեկ տարի է, որ նախարարը քաղաքացիների ընդունելություն չի անում։ Ի դեպ, նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրը ևս ապացուցեց նշվածը` ընդգծելով, որ նախարարը գրավոր տեղեկացրել է ընդունելություն չանելու մասին, այն հիմնավորելով քաղաքացիների դիմումների բացակայությամբ։ Այլ կերպ ասած, նշվածից երևի թե պետք է ենթադրել, որ Հայաստանում միայն արտակարգ իրավիճակների նախարարությունն է քրտնաջան աշխատում։ Բայց դա միայն առաջին հայացքից։ Իրականում և՛ դժգոհողներ կան, և՛ դիմում-բողոքներ։ ՈՒղղակի կառավարությունը հետամուտ պետք է լինի և, կարծում եմ, այդ դեպքում կբացահայտվեն քաղաքացիների խնդիրները կապված այս ոլորտի հետ։ Թե ինչու և ինչպես է, որ այդ բողոքները չեն հասնում արտակարգ իրավիճակների նախարարության կամ նախարարի ականջին, անհասկանալի է։ Իսկ եթե մի պահ ընդունենք, որ դիմողներ չկան, ապա կնշանակի, որ մարդիկ հույսները կտրել են այս նախարարությունից, քանի որ ոլորտին առնչվող խնդիրները բազմաթիվ են։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ