«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Գրամոլ խոզը

Գրամոլ խոզը
17.12.2024 | 19:05

Խոզը գրամոլ, խոզը մրամոլ`

անվերջ փնտրում է մեղքերն ուրիշի...

ինքն իբր թե` «սուրբ»,

«Չքնաղ մի ասուպ»,

երբ մասնակիցն է աղբի ու գարշի...

Ասում ենք, ո՛վ խոզ, ո՛վ բամբասի փոս,

ով աղբոտ անուն,

դու ո՛չ մի քարոզ, դու ո՛չ մի խրատ

չե՞ս ըմբերանում...

-Չի՜ ըմբերանում, չի՜ ըմբերանում,-

արձագանքեցին հավքերը վերից,-

-Դա սկզբից էլ խոզ էր. և այսօր,

նո՛ւյնն է ժառանգել իր խոզ պապերից...

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6050

Մեկնաբանություններ