Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Աղոթարան

Աղոթարան
23.11.2025 | 22:00
Իմ Արարիչ,
այս օրհնյալ առավոտ աչքերս բացում եմ Քո անունով, քանզի Դու ես կյանքի Լույսը և ճշմարիտ ճանապարհը։
Օրհնիր իմ տունը, ընտանիքս, սիրելիներիս, պահպանի՛ր նրանց բոլոր չարիքներից և վտանգներից, տո՛ւր առողջություն, սրտի խաղաղություն։ Թող այս օրը լի լինի Քո Սուրբ Հոգու շնչով, որ մաքրում է, բուժում և նորոգում։
Քեզ եմ հանձնում այս օրը,
իմմտքերը, ճանապարհները, խոսքերը,
և ասում եմ՝
Թող լինի Քո սուրբ կամքը։
Ամե՛ն։
Դիտվել է՝ 2973

Մեկնաբանություններ