Ալիև էֆենդուն պատերազմի մեջ են քաշում: Իսկ քանի որ նա էշ է, թեպետ կրթված, ի տարբերություն ՀՀ ժողվարչապետի, Ադրբեջանի ներքաշվելը իսրայելա-ամերիկյան ավանտյուրայի մեջ շատ հավանական է:
Հայտնվում է, որ Նախիջևանի օդանավակայանում իրանյան դրոններ են հյուր եկել և ահագին վնաս տվել: Էշ էֆենդին իր արևին կատաղել է, թե բա՝ չեն հանդուրժի, կպատժեմ, կջարդեմ-կփշրեմ և այլն: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրաժարվում է հարվածներից՝ բարդելով դա հրեաների վրա, քանի որ հենց նրանց է ձեռնտու կոնֆլիկտի թեժացումն ու լայնացումը: Կորպուսի հրամանատարության այս հայտարարությունը խելքին մոտ է. իրոք Իրանին այս պահին պետք չէ թշնամանանալ ևս մեկ հարևանի հետ և հերթական ճակատ բացել: Բայց կա նաև այլ տեսակետ: Բանն այն է, որ Նախիջևանի օդանավակայանում կայանված են ուղաթիռներ, կա նաև Hermes 900 ԱԹՍ-ների բազա: Եվ բացառված չէ, որ դրանք իսկապես օգտագործվում են կամ կօգտագործվեն Իրանի դեմ, Իրանն էլ, բնականաբար, պատասխանել է կանխարգելիչ հարվածներով:
Ամեն դեպքում Ալիև էֆենդուն մսաղացի մեջ մտցնելը լիովին համապատասխանում ամերիկյան կոալիցիայի շահերին, նշանակում է՝ էշին անպայման կրակը կգցեն: Դե, էշն էլ, լինելով հավատարիմ վասալ, կգայթակղվի՝ Իրանի տարածքի վրա աչք ունենալով: Եվ կմոտեցնի իր անիմաստ արհեստական պետության վախճանի ժամկետները:
Իհարկե, Ալիևի կործանարար էշությունը շատ էշական վիճակի մեջ կդնի նաև հայրենի արևմտականներին՝ ռուս-թուրքական դաշինքի դիցաբանության մասնագետներին: Ովքեր 100 տարուց ավելի սույն տաղանդավոր ազգին քարոզում են, որ Արևմուտքը Հայաստանի հարազատն է ու եղբայրը, իսկ թուրքերն ու ռուսները՝ թշնամի և հայերին, և Արևմուտքին: Դե, հարությունյան շանթ կամ հայրիկյան պարույր՝ խզմալյան տիկոյի, սարգսյան վարդուշի, բաբաջանյան արմանի, սաֆարյան ստոպիկի և այլ ուժեղ գործիչների հետ միասին, գնացեք ու էս հանելուկի տակից դուրս եկեք:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ