«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Պատերազմն ու խաղաղությունը կապիտուլյանտ արկածախնդրի իրավասության ու կարողության հարցեր չեն

Պատերազմն ու խաղաղությունը կապիտուլյանտ արկածախնդրի իրավասության ու կարողության հարցեր չեն
16.04.2026 | 10:33

ՀՀ չարաբաստիկ իշխանությունը լիամետրաժ ստում և խաբում է արդեն ութ տարի, չնչին առիթներով անգամ: Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը նրա ստերն առավելապես ղեկավար կազմի անփորձության ու տգիտության հետևանք էին, իսկ ահա 2020 թվականի հոկտեմբերից էս կողմ իշխանական սուտն ու մանիպուլյացիան ձեռք բերեցին համակարգված ու հետևողական բնույթ՝ իր գարշելի միտումնավորությամբ ու հակահայկականությամբ: Թշնամու հետ գործարքի մեջ մտած իշխանությունն իր կենսագոյությունն այլևս փորձում է ապահովել քաղաքական մոգոնումներով ու նենգամտությամբ: Իշխանությունը սևեռուն ու աննահանջ կերպով ստում է հատկապես պատերազմի ու խաղաղության հարցերում: Շատ հակիրճ կասեմ հետևյալը. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է միայն երկու երկրների ժողովուրդների մեծամասնության միջև հաստատված համաձայնության շնորհիվ, այլ ոչ թե երկու արկածախնդիր ղեկավարների կնքած փուչ գործարքով: Նրանցից մեկը (ի.ա.) հանդես է գալիս բացառապես թելադրողի ու զավթիչի, իսկ մյուսը (ն.փ.)՝ ենթակայական հնազանդության դիրքերից, իսկ էս դեպքում իրական խաղաղությունն անհնար է: Առանց հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառման Ադրբեջանը չի կարող հիմնավոր ու տևական համաձայնության հասնել Հայաստանի հետ, եթե անգամ վերջինիս ղեկավարը խելացնորություն ունենա ստորագրելու նսեմացուցիչ ինչ-որ պայմանագիր:

Պատերազմն ու խաղաղությունը կապիտուլյանտ արկածախնդրի իրավասության ու կարողության հարցեր չեն, դրանք, նախ, տվյալ ժողովրդի, հաղթող կողմի և աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի ծիրում գտնվող նարատիվներ են: Այնպես որ, Ադրբեջանի ղեկավարությունը խելացի ու հեռատես կգտնվի, եթե սպասի ՀՀ-ում կայանալիք համապետական ընտրություններին և ապա համաձայնություններ ձեռք բերի Հայաստանի իրական շահերը պաշտպանելու ունակ նոր իշխանությունների հետ: Ես կասկած չունեմ, որ հենց էդ որակի իշխանություններ կձևավորվեն հունիսի 7-ից հետո՝ մեր ժողովրդի իմաստությամբ, արժանապատվությամբ ու վճռականությամբ: Իսկ իմաստուն և արժանապատիվ ժողովուրդը երբեք չի կարող ուրանալ իր երկրի կենսական հրամայականները և տուրք չի տա դեռևս իշխող դավադիրների ակնհայտ ստերին ու սպառնալիքներին:

Ե՛վ հայերը, և՛ ադրբեջանցիները պարտավոր են սպասել հիմա:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5644

Մեկնաբանություններ