«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Մենք դասական անասնապետություն կդառնանք, եթե չհեռացնենք սրանց իշխանությունից

Մենք դասական անասնապետություն կդառնանք, եթե չհեռացնենք սրանց իշխանությունից
20.05.2026 | 15:09

Ես ծնվել եմ հայրենասեր ծնողների ընտանիքում։ Մեր խորհրդանիշների ու սրբությունների հանդեպ հարգանքը ստացել եմ իմ ծնողներից, ուսուցիչներից` անընդհատ ու մշտապես։

Խորհրդային բանակում ծառայել եմ ադրբեջանական սումգայիթում և սումգաիթյան ջարդերի ականատեսն եմ եղել։ Այդ օրերին ես ինքս ինձ երդում եմ տվել` կյանքս ծառայեցնել մեկ թիրախի` հայկականության արժանապատիվ կայացմանը։ Զորացրվել եմ 1988-ին և մասնակցել Արցախյան ազգային ազատագրական շարժմանը։ 1990-ին երդվել եմ զենքի վրա` Ծառայել Հայաստանի և Հայության ազատագրության դատին։ Իմ գիտակցական կյանքը ձևավորվել է, ես կայացել եմ Արցախյան Սրբազան շարժման բովում։ Բազմաթիվ նահատակ ընկերներ եմ կորցրել, մեր հաղթանակների և պարտության ականատեսն եմ եղել, իմ զավակներին դաստիարակել եմ վերոհիշյալ Սուրբ արժեքների հիմքով։

Նույնիսկ խորհրդային դպրոցում ես հայրենասիրության ու հայրենապաշտության պակաս չեմ զգացել։ Իմ սովորական, հասարակ մարդու կյանքի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ եմ դաստիարակել և բոլորին՝ Արարատակենտրոն, բոլորին՝ պատվախնդիր։

Հիմա եկել է մի անլվա թափառաշրջիկ և, տակնուվրա անելով մեր ողջ արժեհամակարգը, ատելություն ու թույն սերմանելով, ինձ ասում է` հողերը տալիս եմ ու տալու եմ, Անկախության հռչակագրից, այսինքն, մեր ծննդյան վկայականից հրաժարվելու ենք, ապրելու ենք հակառակ կողմի օրենքներով, Արարատ բառը արգելելու ենք, Արցախյան պայքարի հազարամյա էջը փակելու ենք։

Մենք դասական անասնապետություն կդառնանք և հասարակություն չենք լինի, այլ սպանդանոց տարվող նախիր, եթե չհեռացնենք սրանց իշխանությունից ու չենթարկենք իրավական պատասխանատվության։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 8718

Մեկնաբանություններ