«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ

Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ
10.06.2026 | 12:28

Կարծում եք՝ սա պարզապես ընտրություններ էին, որտեղ աներևակայելի ջանքերի, վախի ու ատելության սերմանման, ստի, խարդախության, ահաբեկման և սպառնալիքների միջոցով Փաշինյանին հաջողվեց պահպանե՞լ իր իշխանությունը։

Սխալվում եք։

Նայեք, թե որքան ոգևորություն և ուրախություն կա թուրքերի և ադրբեջանցիների շրջանում, հատկապես ադրբեջանցիների, որոնք ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո անկեղծորեն շնորհավորում էին միմյանց։

Ինչո՞ւ։

Ինչո՞ւ են մարդիկ, որոնք ատում են Հայաստանը և հայերին, այդքան սիրում Փաշինյանին և նրա իշխանությանը։

Պատասխանը մակերեսին է։

Այն ամենը, ինչի մասին զգուշացնում էին ընդդիմության առաջնորդները՝ սկսած Հայաստանի տարածքների Ադրբեջանին հանձնելուց՝ դրանց հետագա բնակեցմամբ ադրբեջանցիներով, և ավարտած «Զանգեզուրի միջանցքի» հանձնմամբ, որը անհաջող կերպով քողարկվում է TRIPP-ի անվան տակ, ինչպես նաև Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագրերով, պարզապես նախընտրական հռետորաբանություն չէր։ Դա եղել է և մնում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, գրողը տանի։

Եվ այս բոլոր ծրագրերի իրականացման հիմքը եղել է, կա և մնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։

Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ։ Մտածեք ինքներդ. մարդիկ, որոնք իրենց ձայնը տվել են այս իշխանությանը, փաստացի աջակցել են Հայաստանի՝ որպես հայկական պետության, ինքնալուծարմանը։

Սա փաստ է։

Մեզ սպասում են ծանր ժամանակներ, և այստեղ առաջանում է հարցը՝ ի՞նչ անել։

Ես կպատասխանեմ իմ մասով․ չհանձնվել, շարունակել պայքարը, որպեսզի մեր Հայրենիքը թշնամուն կտոր-կտոր չբաժանեն, որպեսզի մեր քաղաքներ և գյուղեր ադրբեջանցիներ չբերեն, որպեսզի մենք վերջապես հասկանանք, որ փաշինյանական շինծու «խաղաղության» տակ իրականում թաքնված է երկրի ոչնչացումը, «Եվրոպա» բառի տակ՝ Թուրքիան, իսկ «բարեկեցություն» բառի տակ՝ միայն փաշինյանական թուրքասեր վերնախավի բարեկեցությունը։

Եվ եթե, օրինակ, կգտնվի մարդ, որը որոշել է թքել ամեն ինչի վրա միայն այն պատճառով, որ ժողովրդի մի մասը (ընդգծենք՝ նույնիսկ ոչ կեսը) որոշել է, թե «Արևմտյան ադրբեջանում» ապրելն ավելի լավ է, քան Հայաստանում, ապա ես... անձամբ ես կշարունակեմ պայքարել։

Իմ Հայրենիքը, իմ հիշողությունը, իմ ժողովրդի պատմությունը, իմ Ազգի ցավը և կորուստը, իմ ժողովրդի հաղթանակները, իմ հավատը ինձ չեն ների, եթե ես դավաճանեմ ինքս ինձ։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 7955

Մեկնաբանություններ