Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Արժեքներ չունեցող և օրվա իշխանության հետ գույնը փոխող մարդիկ անհուսալի ու սնանկ են

Արժեքներ չունեցող և օրվա իշխանության հետ գույնը փոխող մարդիկ անհուսալի ու սնանկ են
17.08.2026 | 12:38

Կա նաև մարդկանց տեսակ, որ նախկինների ժամանակ ամեն ինչից օգտվել է, կյանքից գոհ ապրել է, միշտ հպարտացել վերևներում ունեցած իր կապերով, ինձ ու իմ ընկերներին տեղն եկած ժամանակ սպառնացել, թե «էդ ո՞ւմ դեմ եք դուրս եկել...»:

Ու այս մարդիկ հիմա պատմում են, թե նախկինների ժամանակ ի՜նչ վատ էր, թե իրենք ո՜նց են ատում նախկիններին, ու մի հատ էլ այն տոնով, կարծես իրենք չէին ժամանակին պաշտպանում նախկիններին։

Հ.Գ. Արժեքներ չունեցող և օրվա իշխանության հետ գույնը փոխող մարդիկ ինձ համար անհուսալի ու սնանկ մարդիկ են։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 4265

Մեկնաբանություններ