ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենածայրահեղ իրավիճակում իմաստուն առաջնորդը գտնում է լուծումներ

Ամենածայրահեղ իրավիճակում իմաստուն առաջնորդը գտնում է լուծումներ
18.11.2026 | 16:07

Յուրաքանչյուր իրավիճակ ունի լուծումների համալիր, որոնք այդ իրավիճակը, անկախ դրա բովանդակությունից, դարձնում են նպաստավոր։

Ամենածայրահեղ բացասական իրավիճակում նույնիսկ իմաստուն և խորամանկ առաջնորդը գտնում է այնպիսի լուծումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում նրան դարձնում են առավել շահած կողմ։

Չկա այնպիսի իրավիճակ, որտեղ չեն գտնվի հնարավոր լավագույն լուծումներ, պարզապես դրա համար անհրաժեշտ է բավարար կամք, պատրաստվածություն, հեռատեսություն և իմաստնություն ունեցող որոշում կայացնող, ով գիտի «ե՞րբ, ինչպե՞ս, ինչքա՞ն, ո՞ւմ միջոցով» հարցերի պատասխանները։

Ովքեր հակառակն են պնդում, նրանք իմ ասածի հակառակ որակներն են կրում. նրանց երբեք պետք չի թողնել որոշում կայացնողների սեղանին մոտ:

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ