Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել Հոնկոնգի գիտնականները

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ են ստեղծել Հոնկոնգի գիտնականները
01.02.2020 | 13:57

«Նոր ատվաստանյութ ենք ստեղծել կորոնավիրուսի բուժման համար, սակայն երկար ժամանակ պետք կգա դրա փորձարկումների ու կիրառության համար»,- Հոնկոնգի համալսարանի կենսաբան Յուեն Յունգի խոսքերն է մեջբերում ռուսական РИА Новости պարբերականը՝ հավելելով, որ պատվաստանյութը նախևառաջ պետք է կենդանիների վրա փորձարկվի, ինչը կարող է ամիսներ տևել:

Նշենք, որ մինչ այդ էլ Շանհայի համալսարանին կից հիվանդանոցն ու չինական կենսատեխնոլոգիական ընկերությունն էին տեղեկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրի մասին:

Johnson&Johnson ամերիկյան ընկերությունը նույնպես հայտնել էր, որ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տանում:

Հավելենք, որ վիրուսից մահացել է ավելի քան 110 մարդ:

Դիտվել է՝ 18220

Մեկնաբանություններ