Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Մեր բանակի հաղթանակած շտաբի պետի տեղակալը պետք է լիներ առանց մի ոտքի, մաշված շորերով

Մեր բանակի հաղթանակած շտաբի պետի տեղակալը պետք է լիներ առանց մի ոտքի, մաշված շորերով
21.09.2023 | 21:12

Նայում էի Եվլախ մեկնող բռուտալ կորտեժի կադրերը:

ՈՒ միանգամից հիշեցի Վազգենի պատմածը:

1993 թվականին մեր հրաշալի Սեյրանի՝ Ղարաբաղի պաշտպանության բանակի շտաբի պետի տեղակալի հետ գնում էինք Մոսկվա բանակցությունների։ Հանկարծ ինքնաթիռի մեջ նկատեցի, որ Սեյրանի հագի շորը մաշված ու ծակված է։

Սեյրանի ոտը չկա, Սեյրանը подполковник է։ Առաջին պահ շատ վիրավորական էր, բայց երբ հասանք տեղ և տեսանք, որ Ադրբեջանը եկել է 40 գեներալներով, մեդալներով ու կորցրած կես երկրով, ես հասկացա, որ մեր բանակը տենց պետք է լիներ:

Մեր բանակի հաղթանակած շտաբի պետի տեղակալը պետք է լիներ առանց մի ոտքի, մաշված շորերով, համեստ, սիրուն, խելոք՝ ի տարբերություն թշնամու գեներալների ոհմակի։

***

Ես գնամ լուռ ծխեմ:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ. Միջնադարյան ժամանակաշրջանի մի պատմություն հիշեցի:
Կաթոլիկ եկեղեցու գանձարանը հաշվելիս Պապը` փայլը աչքերում, գանձապետին ասում է.
- Տեսնու՞մ ես, մենք առաջին դարի եկեղեցին չենք այլևս, իրենց պես չենք ասի` «Արծաթ և ոսկի չունենք»:
- Հա բայց, իրենց պես չենք էլ կարող շարունակությունն ասել. «Հիսուս Քրիստոսի անունով վե՛ր կաց և քայլի՛ր »,- պատասխանում է գանձապետը
***

Հիմա մերն է ... կերպարանքը կա, զորությունն ուրացել ենք:

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ