Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Սա պարզապես լռություն չէ, սա հանցավոր համաձայնություն է

Սա պարզապես լռություն չէ, սա հանցավոր համաձայնություն է
28.07.2026 | 13:08

Մինչ աշխարհը մեծ բեմերից խոսում է «մարդու իրավունքներից», «ժողովրդավարությունից» և «խաղաղության դարաշրջանից», Բաքվի բանտերում հայ ռազմագերիները դարձել են քաղաքական սակարկությունների գործիք։

Ամեն անգամ, երբ միջազգային կառույցները հերթական «մտահոգությունն» են հայտնում, իսկ քաղաքական գործիչները ժպտում են տեսախցիկների առաջ, մի բան ակնհայտ է դառնում՝ նավթադոլարներն ու աշխարհաքաղաքական շահերը կրկին հաղթում են մարդկային կյանքին։ Մեր տղաների ազատությունը չի կարող լինել որևէ պայմանագրի, միջանցքի կամ գազային գործարքի մանրադրամ։

Արդարությունը չի վաճառվում։ Իսկ եթե վաճառվում է, ապա դա արդարություն չէ, այլ բիզնես՝ արյան վրա։

Դադարեցրե՛ք քաղաքական կուրությունը։ Գերիների վերադարձը նախապայման չէ, դա միջազգային իրավունքի և տարրական մարդկայնության բացարձակ պահանջ է։ Յուրաքանչյուր լռության օր հանցակցություն է բռնապետությանը։

Ազատությո՛ւն հայ ռազմագերիներին։

Պատիվը, հայրենիքն ու մարդու կյանքը սակարկման ենթակա չեն։

Վերադարձրե՛ք հայ ռազմագերիներին տուն։

Ազատությո՛ւն նրանց, ովքեր տվեցին իրենց ազատությունը հանուն մեզ։

Այսօր (27․07․2026 թ․) Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակեց քննել Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքները: Բաքվի ռազմական դատարանը նրանց մեղավոր ճանաչեց խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։

Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի (պահեստային դատավոր Ալի Մամեդով) մասնակցությամբ կայացած դատական նիստում քրեական գործով վերաքննիչ վարույթի ենթարկված յուրաքանչյուր անձի տրամադրվել են թարգմանիչներ իրենց մայրենի լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև պաշտպաններ։

Դատական նիստին մասնակցում էին տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրողներ՝ գլխավոր դատախազության հանրային մեղադրանքների աջակցության վարչության պետ Աբբաս Աբբասլին և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Դատական նիստը շարունակվեց մեղադրողների ելույթներով։ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան հայտարարեցին, որ ինչպես քրեական գործով մյուս մեղադրյալների դեպքում, Բակո Սահակյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի մասնակցությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և հանցավոր կազմակերպության գործողություններին հաստատվում է դատարանի կողմից ուսումնասիրված ապացույցներով։

Պետական մեղադրողները նշեցին, որ մեղադրյալները մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի, զինված խմբավորումների կազմակերպման և ապահովման, Ադրբեջանի դեմ թշնամական գործունեության խրախուսման, ահաբեկչության, ականապատման, խաղաղ բնակչության դեմ տարբեր հանցագործությունների և այլ հանցագործությունների մեջ։

Նաև ընդգծվեց, որ մեղադրյալների դեմ մեղադրանքները հիմնավորված են նախաքննության ընթացքում հավաքված ապացույցներով, ինչպես նաև դատավարության ընթացքում ներկայացված և հետազոտված վկաների ցուցմունքներով, փորձագիտական եզրակացություններով և բազմաթիվ քննչական եզրակացություններով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին։

Հիշեցնեմ, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Հայկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 245

Մեկնաբանություններ