Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Հայտարարվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ

Հայտարարվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ
30.05.2016 | 16:25

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում առաջիկայում կանցկացվի ռեկտորի ընտրություն: Գործող ռեկտոր Կորյուն Աթոյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինչի կապակցությամբ էլ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է նոր մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվելու են հունիսի 1-ից 30-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300-ն: Իսկ արդեն հուլիսի 12-ին կանցկացվի Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը: Սպասվում է, որ Կորյուն Աթոյանը եւս մեկ անգամ կառաջադվի: Նա պաշտոնավարել է միայն մեկ ժամկետ: Միեւնույն անձն օրենսդրությամբ հնարավորություն ունի պաշտոնավարել երկու ժամկետ` հնգական տարով:

Դիտվել է՝ 2035

Մեկնաբանություններ