Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դաշնակներն ու Արթուրը կմիանան ՀՀԿ-ին. տարեցների առաջարկը «Ելք»-ին

Դաշնակներն ու Արթուրը կմիանան ՀՀԿ-ին. տարեցների առաջարկը «Ելք»-ին
13.03.2017 | 11:00

Մարտի 12-ին «Ելք» դաշինքը քարոզարշավ է իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին տարեց բնակիչները խորհուրդ տվեցին. «Միակ ելքը միանալն է, բոլորը որ միանային, այս կառավարությանը կհեռացնեին»:

«Դաշնակներն ու Արթուրը կմիանան ՀՀԿ-ին»,- նշեցին տարեցները և առաջարկեցին, որ մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերը միավորվեն:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ