Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.11.2017 | 00:03

Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս` կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև են կյանքն ու մահը. ինչ հաճելի կթվա իրեն` կտրվի նրան։... Նրա աչքը իրենից երկնչողների վրա է, և ինքը կիմանա մարդու բոլոր գործերը։ Նա ոչ մեկին չպատվիրեց ամբարշտություն անել և ոչ մեկին չքաջալերեց մեղանչել։


Սիրաքի իմաստություն
15. 14-17...20-21

Դիտվել է՝ 3374

Մեկնաբանություններ