ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արա Բաբլոյան. Չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք

Արա Բաբլոյան. Չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք
09.02.2018 | 15:39

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվելու են Անվտանգության խորհրդի առնվազն 7 անդամի ձայներով, իսկ խորհրդատվական որոշումները՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ասաց, որ, չնայած կազմի հետ կապված ունեն մտահոգություններ, բայց անհրաժեշտ են համարում, որ երկիրն ունենա անվտանգության խորհուրդ, ու «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի նախագծին: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ կոչ արեց օրենքի նախագիծը չորակել որպես ԱԺ կարգավիճակն իջեցնող նախագիծ:


«Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին և ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության վրա և մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»,- նշեց Բաբլոյանը:
Երեկ օրենքի նախագծի քննարկման ժամանակ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում` «Ծառուկյան» խմբակցության, դժգոհություն էին հայտնել, որ խորհրդարանը ներկայացուցիչ չի ունենալու խորհրդում:

Դիտվել է՝ 3526

Մեկնաբանություններ