ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՀՅԴ-ն Էդմոն Մարուքյանի, Սերժ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի հետ քննարկել է բախումներից զերծ մնալու հնարավորությունը

ՀՅԴ-ն Էդմոն Մարուքյանի, Սերժ Սարգսյանի ու Արմեն Սարգսյանի հետ քննարկել է բախումներից զերծ մնալու հնարավորությունը
21.04.2018 | 21:39

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձին հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը:

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ