ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ծառուկյանը՝ ԲՀԿ-Քոչարյան համագործակցության մասին

Ծառուկյանը՝ ԲՀԿ-Քոչարյան համագործակցության մասին
04.09.2018 | 23:33

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմի և Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հարցերն անբարոյական է որակում: «Հարցը, որ տալիս եք, պետք է մտածված տալ: Էսօր գիտեք՝ ում հետ եմ համագործակցում, ուրեմն մենք էսօր կառավարության մաս ենք կազմում, այդպիսի հարցեր բարոյական չէ ինձ տալը»,- նշեց Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում՝ հավելելով. «Ես այն մարդը չեմ, որ ինձ հետ համագործակցության առաջարկ լինի»:

Նա ընդգծեց, որ նոր կառավարության հետ իրենց համագործակցությունն այսօր շատ ջերմ է. «Մեր թիմային հարաբերությունները լավ են եղել: Եթե լինում են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք»։

Դիտվել է՝ 3298

Մեկնաբանություններ