Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սրանք ո՞նց են այդքան հեշտ ընդունում կորուստները

Սրանք ո՞նց են այդքան հեշտ ընդունում կորուստները
11.09.2023 | 08:08

Լենինը, իր իշխանության տակ անցած ահռելի երկրի չորս կողմերից, տարածքներ զիջեց հարևաններին, որպեսզի արտաքին պատերազմների վտանգը վերացնի ու անցնի ներսում իշխանությունն ամրապնդելուն։ Զիջել է բոլորին, այդ թվում՝ թուրքերին։ Պահել է այնքան, ինչքան կարողացել է։ Ուժը հերիքեր` ավելին կպահեր։

Այսքանը չկարողանար` ավելին կտար։

Նրա նպատակը ներքին դիմադրությունը ճնշելն էր միայն, որպեսզի ստանար միահեծան իշխանություն, ինչին կարող էին խանգարել արտաքին պատերազմները։

Իհարկե, մեր բախտը չբերեց, քանի որ մենք էինք սահմանին։ Միշտ էլ զիջումները լինում են սահմաններին։ Եթե թուրքերն ավելի ուժեղ լինեին` կարող է Երևանն ու Թիֆլիսն էլ տար։

Հիմա սրանք էլ են նույնն անում. տալիս են այնքան, ինչքան պետք է Ալիևին պատերազմ չսկսելու համար։

Տալու են և մնացած տարածքի վրա փորձեն պահել ու ամրապնդել իրենց իշխանությունը։ Սրանք նեոտրոցկիստներ են՝ առանց բարոյական նորմերի։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ սրանց պաշտպանում են այնպիսի ուժեր, որոնք տարիներով քննադատել են 100 տարվա մեռել Լենինին։ Նա գոնե հայ չէր, էդ հողերն իր համար միայն նոմինալ արժեք ունեին, ոչ մի պատմական արժեք իր աչքը չէր տեսնում։ Բա սրանք ո՞նց են այդքան հեշտ ընդունում այդպիսի կորուստները, ինչ է թե՝ իշխանության մնան։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 9601

Մեկնաբանություններ