ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Չէ՛, բոլորդ վարչապետ չեք, բոլորդ նիկո՛լ եք

Չէ՛, բոլորդ վարչապետ չեք, բոլորդ նիկո՛լ եք
28.09.2023 | 15:36

Նիկոլ Փաշինյանին, իր դաստին ընտրողներ, երբ Արցախի, մեր երկրի վերաբերյալ հերթական բոթը, գույժը, զոհերի, կորուստների մասին լուրն եք լսում, որբացած, սովալլուկ, տառապյալ մանուկներին, մամիկներին, ծերերին եք տեսնում, անգամ տիեզերքից դիտվող թուրքերի կողմից բռնի տեղահանվող արցախցիների ավտոմեքենաների հարյուրավոր կիլոմետրերի հասնող շարասյունը դիտում, մտովի չե՞ք հայհոյում ձեզ, չե՞ք զզվում ձեր պատկերը հայելու մեջ տեսնելիս, չե՞ք գիտակցում, որ հանցակից եք այն ամենին, ինչ կատարվեց ձեր ընտրյալի հեղաշրջման տարիներին:

Ասում էր, թե բոլորդ վարչապետ եք:

Չէ՛, բոլորդ վարչապետ չեք, բոլորդ նիկոլ եք՝ իրեն, իր իշխանությանը բնութագրող խոսքերի, կարծիքների, մեղադրանքների, հայհոյանքների, կարծիքների կրողը, վատ հիշողության կրիչը՝ ֆլեշկեն:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 5955

Մեկնաբանություններ